Full SMM + AI խորացված դասընթաց

Ամսաթիվ: 2027-01-19

Դասընթացի մասին

🤖 Դասընթացը հիմնականում հիմնված է արհեստական բանականության (ԱԲ) գործիքների գործնական կիրառման վրա։ ԱԲ-ի օգնությամբ կսովորես կազմել կոնտենտի պլան, գրել վաճառքային տեքստեր ու Reels-ի սցենարներ, ստեղծել վիզուալներ և Claude-ի օգնությամբ պատրաստել ու գործարկել գովազդ Meta Ads Manager-ում։ 📅 Դասերի օրերը Հունվարի 19, 21, 26, 28 Փետրվարի 2, 4, 9, 11, 16, 18, 23, 25 Մարտի 2, 4 ⏰ Երեքշաբթի և հինգշաբթի՝ 19:00–21:00 ⏳ 7 շաբաթ՝ ընդհանուր 14 դաս 👥 Խումբը՝ 25 մասնակից, 16 տարեկանից 🎓 Ավարտին՝ ավարտական նախագիծ և սերտիֆիկատ Դասընթացը նրանց համար է, ովքեր ցանկանում են զրոյից սովորել SMM, հասկանալ մարքեթինգի հիմքերը և ինքնուրույն վարել բիզնես էջեր ու գովազդային արշավներ։ Ի՞նչ ես սովորելու 🔹 Մարքեթինգի հիմքեր և բիզնես էջերի վարում Կսովորես սահմանել բիզնես էջի նպատակը, ընտրել թիրախային լսարանը և ձևավորել էջը՝ հաշվի առնելով Instagram-ի ու Facebook-ի առանձնահատկությունները։ 🔹 Կոնտենտի ռազմավարություն և Reels ԱԲ-ի օգնությամբ կմշակես կոնտենտի գաղափարներ և կկազմես ամբողջական ամսական պլան։ Կսովորես գրել Reels-ի սցենարներ, պլանավորել նկարահանումն ու կառուցել տեսանյութը։ 🔹 Տեքստերի և վիզուալների ստեղծում ԱԲ-ով Կծանոթանաս դիզայնի հիմունքներին և կսովորես հստակ հանձնարարություններ տալ ԱԲ գործիքներին, խմբագրել ստացված տեքստերն ու վիզուալները և հարմարեցնել դրանք բրենդի ոճին։ 🔹 Վճարովի գովազդ Meta Ads Manager-ում՝ Claude-ի օգնությամբ Կսովորես կարգավորել գովազդային հաշիվը և Claude-ի օգնությամբ պլանավորել արշավը, գրել գովազդային տեքստեր, ընտրել թիրախային լսարանն ու սահմանել բյուջեն։ Գործնական մասում կգործարկես իրական գովազդ Meta Ads Manager-ում, ապա Claude-ի օգնությամբ կվերլուծես արդյունքները։ 🔹 Աշխատանք պատվիրատուների հետ Կսովորես հասկանալ պատվիրատուի խնդիրը, ներկայացնել քո ծառայությունները և կազմակերպել համագործակցությունը։

Դասընթացի բովանդակություն

Full SMM + AI խորացված դասընթաց 1 մաս
Full SMM + AI խորացված դասընթաց
BS

Մարիետա Հարությունյան

Դասավանդողի մասին

Full SMM + AI խորացված դասընթաց

Արժեքը:

108,000 AMD180,000 AMD

Visa / Mastercard / ArCa